News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը հույս ունի, որ Վիլնյուսում բարձրագույն մակարդակով հանդիպումը որոշակի արդյունքներ կտա եւ կհաջողվի Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ ասոցացման մասին համաձայնագիր կնքել, նաեւ՝ առաջընթացի հասնել Ադրբեջանի հետ բանակցություններում:

Այդ մասին Թբիլիսիում «Արեւելյան գործընկերության» շրջանակում փետրվարի 12-ին ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Հիշեցնենք, «Արեւելյան գործընկերության» շրջանակում ոչ պաշտոնական երկխոսության երկրորդ փուլը  Թբիլիսիում անցկացվում է փետրվարի 12-13-ին:

ԵՄ կողմից մասնակցում է ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ-ի բարձրագույն ներկայացուցչի արտաքին գործերի գծով տեղակալ Հելգա Շմիդտը եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ , տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Սիյմ Կալասը:

«Արեւելյան գործընկերության» երրորդ գագաթաժողովը կկայանա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ