News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
USD
476.13
EUR
532.17
RUB
7.54
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ հարյուր կողմնակիցներ փետրվարի 19-ի երեկոյան բողոքի ակցիա են արել ԿԸՀ շենքի առջեւ (ֆոտոռեպորտաժ): Ցուցարարներից մի քանիսը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են, թե բողոքում են ընտրությունների արդյունքների զանգվածային կեղծումների դեմ, որոնց արդյունքում ԿԸՀ-ն հաղթող ճանաչեց Սերժ Սարգսյանին:

Նրանք վանկարկել են. «Րաֆֆի, նախագահ, Սերժիկ, հեռացիր»: Ակցիային մասնակցող, Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, թե ակցիան ինքնաբուխ է, իսկ քաղաքացիների վրդովմունքը` արդարացի:

Ժամը 19-ի սահմաններում, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը կոչ արեց ցուցարարներին ցրվել, եւ վաղը հավաքվել Ազատության հրապարակում:

Նշենք, որ նախնական տվյալներով` երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է 861 378 ձայն կամ 58,64 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանը`539 674 ձայն կամ 36,74 տոկոս:

ԿԸՀ-ի տվյալների համաձայն` ընտրություններին ընտրողների թիվը կազմել է 2 մլն 529 հազար 016 մարդ, որոնցից ընտրություններին մասնակցել է 1 մլն 521 հազար 931 մարդ կամ ընտրողների 61,18 տոկոսը:

Լուսանկարn` Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել