News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լույս է տեսել Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 61) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական եւ միջազգային աստղագիտական նորությունները եւ տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին եւ մի շարք աստղագիտական կազմակերպությունների:

Վերջին համարում, մասնավորապես, ներկայացված են հետեւյալ նյութերը.

1. Բյուրականի աստղադիտարանը 2012 թվականին. տարեկան հաշվետվություն

2. Հայաստանը միացավ ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովին (COPUOS)

3. Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ANSEF) 2013 թվի դրամաշնորհները

4. Եվրոպական աստղագիտական ընկերության անդամ ազգային աստղագիտական ընկերությունների խորհրդակցությունը Շվեյցարիայում

5. Տարեդարձներ (Լիդիա Երաստովա – 75, Ռիչարդ Բելյան – 75)

Տպել
Ամենաշատ