News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ՄԹ Արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը մարտի 10-12 Հարավային կովկաս կատարելիք այցի շրջանակում կլինի  Հայաստանում: Սայմոն Ֆրեյզերը ՄԹ Արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդականն է եւ պատասխանատու է Լոնդոնում Արտաքին գործերի նախարարության աշխատանքի եւ աշխարհի տարբեր երկրներում գործող բրիտանական կառավարության ներկայացուցչությունների համար:

Երեւանում, փոխնախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Սայմոն Ֆրեյզերը մեծ սպասումներ ունի Երեւան կատարելիք իր առաջին այցից, որի ընթացքում նա նախատեսում է քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ Հայաստանի ու ՄԹ-ի միջեւ մասնավորապես առեւտրի եւ ներդրումների ոլորտում համագործակցության խորացմանն վերաբերյալ հարցեր:

Մարտի 11-ին, Երեւանում Բրիտանական դեսպանատանը նախատեսվում է փոխնախարար Սայմոն Ֆրեյզերի ճեպազրույցը լրագրողների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ