News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նեանդերթալցու անհետացումը կապված է նրա հետ, որ նա մեծ աչքեր է ունեցել` հարմարեցված մթնշաղային տեսողությանը: Նման եզրակացության են եկել Օքսֆորդի համալսարանի մարդաբանները: Գիտական հոդվածը հրապարակվել է Proceedings of Royal Society B հանդեսում:

Հետազոտողների խումբը` Էյլունդ Փրիսի գլխավորությամբ, համեմատել է 13 նենադերթալցիների եւ Homo sapiens տեսակի 36 ներկայացուցիչների գանգերը: Նեանդերթալցիների ակնակապիճները մարդու ակնակապիճներից մեծ էին միջինը վեց միլիմետրով: մարդաբանները կարծում են, թե էվոլյուցիայի ընթացքում նեանդերթալցիների աչքերը մեծացել են, որ ադապտացվեն հյուսիսային լայնությունների մութ գիշերներին: Դա հանգեցրել է ուղեղի` տեսողության համար պատասխանատու հատվածի մեծացմանը, սակայն դրա պատճառով տուժել է ցեղակիցների հետ շփվելու նեանդերթալցիների հնարավորությունը:

Այդ փոփոխությունների արդյունքում նեանդերթալցիները սկսել են մարդկանց զիջել մրցակցության մեջ: Ժամանակակից տեսակի մարդիկ Եվրոպա են եկել արեւոտ Աֆրիկայից եւ հատուկ սուր տեսողության կարիք չեն ունեցել: Դա թույլ է տվել մարդկանց ուղեղի հատվածի մեծ մասը հատկացնել կոմունիկացիներին եւ գյուտարարության ընդունակությանը: Արդյունքում սառցե դարաշրջանում կրոմանյոնցիները կարող էին ապրել մեծ խմբերով եւ հագուստ կարել, իսկ նեանդերթալցիները օգտագործում էին պակաս արդյունավետ մորթու ամբողջական կտորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ