News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Արմավիան» որոշում է կայացրել 2013թ. ապրիլի 1-ից դադարեցնել թռիչքները: Այդ մասին ասվում է ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«Ավիացիան այն ոլորտն է, որտեղ չի կարելի կանգ առնել ձեռքբերումների վրա: Երեք տարվա ընթացքում «Արմավիա» ընկերությունը միջոցներ է ներդրել այլ բիզնեսներից «Արմավիա»-ի զարգացումը պահպանելու համար: Սակայն, այսօրվա դրությամբ, իրավիճակն այնպիսին է, որ այդկերպ աշխատանքը շարունակելու հնարավորություն չկա, ուստի որոշում է կայացվել դադարեցնել թռիչքներն ու սկսել սնանկության գործընթաց: Ընկերությունը շնորհակալություն է հայտնում բոլոր ուղեւորներին, որոնց հետ աշխատել է բոլոր 12 տարիներին եւ հաջողություն է մաղթում:

«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ.: 2001 թվականից սկսել է թռիչքներն իրականացնել` ավիապարկում մեկ ինքնաթիռ ունենալով, իսկ 2003թ. ավիապարկը համալրվեցերեք ինքնաթիռներով, 2006-ին` 7, իսկ 2007-ին` 14 ինքնաթիռներով: Գործունեության ընթացքում, 2007-2010թթ. Ընկերությունը հուսալի գործընկեր է եղել, որը որակյալ եւ բարեխիղճ կատարել է իր պարտականությունները: Համաշխարհային տնտեսական եւ ավիացիոն ճգնաժամը «խորտակեց» շատ ավիաընկերությունների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ