News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 27
Տեսնել լրահոսը

Երեւան-Վան ուղիղ չվերթների իրականցման հարցում, եթե Թուրքիան ընդառաջի Ադրբեջանին, կնշանակի այդ երկրի ազդեցության գավազանը կախված է Թուրքիայի գլխին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը, ով ակտիվ մշակութային գործունեությամբ է զբաղվում Արեւմտյան Հայաստանում:

«Թուրքիան տարածաշրջանում փորձում է լինել ազդեցիկ պետություն: Միաժամանակ իր բոլոր հարաբերությունները կապում է 3-րդ երկրի հետ, որը խնդիրներ ունի հարեւան պետությունների հետ: Այսինքն ժողովրդավարությամբ չփայլող պետությունն իր խնդիրները կապում է ժողովրդավարության ձգտող երկրի հետ»,- նշեց Արագած Ախոյանը:

«Ես միայն կարող եմ մեր խոսքը ասել մեր թուրք ընկերներին, ովքեր այնտեղ մեծ ազդեցություն ունեն եւ այդպես էլ արել եմ: Իրենք համամիտ են ինձ հետ, բայց դեռ ոչինչ չեն կարող ասել, քանի դեռ պաշտոնական պարզաբանում չկա»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը որոշում է կայացրել անորոշ ժամանակով հետաձգել ապրիլի 3-ից նախատեսված Երեւան-Վան ուղիղ չվերթների իրականացումները: Այս փաստի հետ կապված Երեւան-Վան չվերթի հայաստանյան կազմակերպիչ «Նարեկավանք տուր» ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Նարեկավանք Տուրն» ափսոսանքով հայտնում է, որ երեկ՝ մարտի 28-ին, Թուրքիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն անորոշ ժամանակով հետաձգել է Վան-Երեւան-Վան ուղիղ չվերթների իրականացումը: Այս չվերթը պետք է իրականացվեր հայկական «Նարեկավանք Տուր» ընկերության, թուրքական «Բորաջեթ» ավիաընկերության եւ Վանի «Այանիս» տուրիստական գործակալության կողմից: Չվերթի գլխավոր նպատակն էր զարգացնել տուրիզմը եւ ժողովուրդների միջեւ մշակութային կապերը տարածաշրջանում, ինչպես նաեւ նպաստել տնտեսական եւ գործարար համագործակցությունը: Չվերթի կազմակերպիչները խանդավառությամբ արձանագրել էին այն փաստը, որ նախաձեռնությունը չի արգելակվում ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի իշխանությունների կողմից: Այս դրական իրողությունը բազմիցս ողջունել են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունն ու Թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի Վանի մասնաճյուղը: Կազմակերպիչները միանգամայն քաղաքականությունից հեռու մնալու մոտեցումով էին առաջնորդվում: Սակայն ափսոսանքով հայտնում, որ նույնը չկարողացան անել թուրքական իշխանությունները, որոնք ի վերջո թույլ տվեցին, որ քաղաքականությունը բացասական կերպով միջամտի այս խոստումնալից նախագծին: Մենք դեռ հույս ունենք, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն եւ կվերանայեն իրենց որոշումը:Հիշեցնենք, որ Երեւան-Վան չվերթի դեմ Ադրբեջանում մեծ աղմուկ էին բարձրացրել՝ պնդելով, թե Թուրքիան դրանով առհամարհում է Ադրբեջանին եւ փաստացի սահմանները բացում Հայաստանի առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news