News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում հունվարի սկզբին սննդամթերքի նվազագույն արժեքը կազմել է ամսական 2609 ռուբլի (ինչը կազմում է օրական 87 ռուբլուց քիչ): Այս փաստը նշելով` «Բեռլինսկայա գազետա»-ն միաժամանակ մեկ այլ տեղեկություն է նշել` «Խնամքի տակ վերցրեք կենդանիներին» անունով Մոսկվայի  կենդանաբանական այգու ծրագրի վերաբերյալ:

Տվյալ ծրագիրը քաղաքացիներին առաջարկում է մասնակցել ընտանի կենդանիների գոյատեւմանն աջակցելու բարեգործությանը, իսկ ավելի հստակ ֆինանսավորել նրանց գոյությունն ու սնումը: Որպեսզի քաղաքացիները հաշվեն հետագա ծախսերի համար իրենց նյութական հնարավորությունները, կենդանաբանական այգին ներկայացրել է տարբեր կենդանիների սննդի օրական արժեքը: Ոզնու  սնունդը կազմում է օրական  84 ռուբլի, իսկ օրինակ ավանակի համար` օրական 87 ռուբլի 79 կոպեկ:

Վերլուծելով այս տվյալները` «Բեռլինսկայա գազետա»ն փաստում է, որ Ռուսաստանում մարդու սննդի արժեքի նվազագույնն ավելի բարձր է, քան ոզնունը, բայց ցածր է, քան ավանակինը:

Տեղեկության համար. Հայաստանում անցյալ տարվա չորրորդ եռամսյակում մեկ անձի համար սննդի արժեքի նվազագույնը կազմել է ամսական 22 հազար795,3 դրամ: Այս գումարը օրական կտրվածքով համարժեք է ռուսական մոտ 58 ռուբլու: Այսինքն ոզնին Ռուսաստանում  ավելի շատ գումարի սնունդ է «խժռում», քան մարդը` Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ