Հարավային Կորեայի ԱԳ նախարար` Յուն Բեն Սեն հրաժարվել է Ճապոնիա իր այցից` այդպիսով իր դժգոհությունն արտահայտելով այն բանից, որ կիրակի օրը Ճապոնիայի երկու նախարարներ Տոկիոյում այցելել են ճապոնական միլիտարիզմի խորհրդանշան համարվող Յասուկունի սինտոյական տաճար:
«Մենք խորապես վշտացած եւ անհանգստացած ենք, որ Ճապոնյայի պաշտոնյա անձինք այցելել են տաճար եւ հարգել են զինվորական հանցագործների հիշատակը, որոնք այդքան ցավ եւ տառապանք են պատճառել մեր ժողովրդին», -հայտարարել է նա: АН-online-ի փոխանցմամբ` դիվանագետը հատկապես ընդգծել է վարչապետ` Տարո Ասոյի մասնակցության փաստն այդ միջոցառմանը` այն կոչելով անպատասխանատու արարք:
Յասուկունի տաճարում խոնարվում են նաեւ Ա կարգի այն 14 զինվորական հանցագործների առջեւ, որոնք դատապարտվել են 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո: 1910թ.-ից մինչեւ 1945թ. Հարավային Կորեայում գործում էր Ճապոնական կայսրության գաղության ռեժիմը, որի ժամանակաշրջանում ոչնչացվում էր կորեական լեզուն եւ մշակույթը, իսկ հարյուր հազարավոր կորեացիներ աքսորվում էին Ճապոնիա` որպես ստրուկներ: