News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքում նոր տիպի ցեղասպանություն է իրականացվում. Արաբները սպանում են արաբներին: Այդ մասին այսօր` մայիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն, փորձագետ Գագիկ Հարությունյանը:

Նրա կարծիքով, Սիրիայում զինված դիմակայությունը շարունակելու ռեսուրսները բավարար են, քանի որ մի կողմից մասնակցում են Քաթարը, Սաուդյան Արաբիան, վերջերս էլ ԱՄՆ-ն է որոշում կայացրել 1 մլրդ դոլար հատկացնելու` «ոչ ռազմական ծախսերի համար»: «հայտնի է, որ եվրոպական երկրները` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ցանկանում են անմիջական ռազմական օգնություն ցուցաբերել սիրիացի ապստամբներին, սակայն դրան ընդդիմացել է Գերմանիան, եւ այդ պատճառով Եվրամիությունում նման որոշում չի ընդունվել»,- նշել է Հարությունյանը:

Նա նաեւ հավելել է, որ մյուս կողմից զգալի դեր են խաղացել Չինաստանը, Իրանը եւ Ռուսաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ