News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության սնանկացման գործընթացը մի շարք խնդիրներ է առաջացրել, որոնցից է նաեւ բարոյական տեսակետից կարեւոր մի հարց` ինչպե՞ս պետք է թռչեն վետերաններն ու նրանց հավասարեցված անձինք:

Նախկինում վետերաններին եւ նրանց հավասարեցված անձանց պետության կողմից մեկ անվճար թռիչքի վճարման կտրոններն իրացվում էին հենց «Արմավիայի» միջոցով:  Սակայն ապրիլի 1 –ից  ընկերությունը դադարեցրել է թռիչքները եւ հայտարարել էր սնանկության գործընթացի մեկնարկի մասին:

Այսպիսով, «Արմավիայի» սնանկացման հետեւանքով վետերանները կզրկվեն անվճար թռիչքի հնարավորությունից: Ուշագրավ է, որ «անակնկալը» համընկավ Մեծ հայրենականում Հաղթանակի օրվա հետ:

Հարցը, թե ինչպես են իրացվելու կտրոնները, դեռ օդում կախված է մնում: Ակնհայտ է մեկ բան, որ վետերաններն իրենց կենսաթոշակով  ի վիճակի չեն տարեկան թեկուզ մեկ անգամ դուրս գալ երկրից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ