News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Սիվաս (Սվազ-խմբ) նահանանգի գյուղերից մեկում հայրը թունավորել է նորածին երեխային, որից հետո ողջ-ողջ այրել։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Սիվասի Դուլմուջա գյուղում բնակիչները այրված նորածին երեխայի դիակ գտնելուց հետո ահազանգել են ոստիկանություն։ Կատարված հետաքննության արդյունքում ձերբակալվել են ամուսիններ Թ.Օ.-ն եւ Ն.Օ.-ն, ովքեր ընդունել են երեխային այրելու փաստը։

Մ.Օ.-ն ոստիկանությունում պատմել է, թե երեխային սպանել է, քանի որ հնարավորություն չեն ունեցել նրան պահելու։ Մ.Օ-ն ասել է, թե երեխային սկզբում թունավորել է, որից հետո նրան ողջ-ողջ այրել եւ գնացել ֆուտբոլ դիտելու։

Նշվում է, թե Մ.Օ.-ն դատախազությունում տված վկայության ժամանակ խոստովանել է, թե սպանել է երեխային քանի որ այն իր կնոջ արտամուսնական կապից էր ծնվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ