News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թոշակառուներն առավել հակված են ընկճախտի եւ տարատեսակ հիվանդությունների, քան աշխատող մարդիկ, պարզել են անգլիացի գիտնականները, գրում է Independent-ը:

Գիտնականներն ապացուցել են, որ թոշակի անցած մարդկանց մտավոր եւ ֆիզիկական առողջությունը կտրուկ վատթարանում է: Ապացուցվել է, որ թոշակառուների մոտ կլինիկական ընկճախտի զարգացման հավանականությունը 40% է, միաժամանակ՝ ֆիզիկական վիճակի վատթարացում է նկատվում  թոշակառուների 60%-ի մոտ:

Այս կապակցությամբ  գիտնականները կառավարությանը կոչ են անում բարձրացնել կենսաթոշակային տարիքը, եւ այդկերպ օգնել մարդկանց ավելի երկար առողջ մնալ:

Հատկանշական է, որ անմիջապես թոշակի անցնելուց հետո առողջական վիճակի եւ ինքնազգացողության աննշան բարելավում է նկատվում, որն անմիջապես  զգալի վատանում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ