News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսական եւ հայկական էլիտաները չեն կարողանում հասարակության հետ խոսել գաղափարների լեզվով: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Երեւանում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը՝ հանդես գալով Հայաստանի քաղաքագետների միությունում: (ֆոտոռեպորտաժ)

«Ինչիդ  պետք անկախությունը, եթե դու չես ապրում ինչ-որ բանով, որը կարող են ժառանգել երեխաներիդ»,-ասել է նա:

Կուրղինյանի խոսքով՝ հայկական էլիտան գաղափարապես կայացած չէ եւ չկարողացավ հասարակության հետ խոսել ազգային երազանքների լեզվով: «Դրանից հետո խնդիրը հիվանդ գլխից տեղափոխում են առողջ գլխի վրա, իբր հասարակությունը քաղքենի է, բացի բարեկեցությունից ոչնչի մասին լսել չի ուզում: Իսկ ուրիշ բանի մասին դուք երբեւէ խոսե՞լ եք: Նույն խնդիրն առկա է նաեւ ռուսական էլիտայի մոտ»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ այդ դեպքում հարց է ծագում, թե որքանով է անկախությունը բխել ժողովրդի շահերից եւ որքանով՝ իշխող խմբերի շահերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ