News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Nabucco նախագծում նոր գործընկեր է դարձել  ֆրանսիական հաղորդակցական-էներգետիկ GDF Suez SA ընկերությունը, որը գնել է ավստրիական OMV էներգետիկական ընկերության մոտ 9%-ը գազատարի նախագծում: Այդկերպ GDF Suez-ը փոխարինել է գերմանական RWE AG-ին, որը  2013թ. ապրիլին Nabucco-ում իր 17%-ը վաճառել էր ավստրիական OMV-ին: Բաժնետոմսերի փաթեթը փոխանցվել էր   марта 2013թ. մարտի 1-ին: Գործարքի գինը եւ այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Սպասվում է, որ GDF Suez-ի եւ OMV-ի միջեւ գործարքը կավարտվի 2013թ. երկրորդ կեսին: Ընկերությունները պայմանավորվել են  չբացահայտել գործարքի ֆինանսական պայմանները եւ մյուս մանրամասները, հաղորդում է rbc-ն:  

RWE-ն երկրորդ ընկերությունն է, որը կասկածի տակ է դրել  Nabucco-ում մասնակցության նպատակահարմարությունը: 2012թ. ապրիլին MOL-ը հայտնել էր նախագծից դուրս գալու պատրաստակամության մասին` նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում: 

OMV-ից եւ GDF Suez-ից բացի Nabucco-ի բաժնետերեր են նաեւ բուլղարական BEH ընկերությունների խումբը, թուրքական Botas-ը, հունգարական նավթագազային MOL ընկերությունը եւ ռումինական Transgaz խումբը:

Nabucco-ն հսկայական գազատար է, որի նպատակն է գազը Կենտրոնական Ասիայից Եվրոպա հասցնել` շրջանցելով Ռուսաստանը: Սկզբնապես հիմնական մատակարարներ էին դիտարկվում  Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքմենստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ