News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սեփական արբանյակի թողարկման եւ այն ՀՀ-ին հատկացված գեոստացիոնար ուղեծրում տեղակայելու նպատակով 2012 թ. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության համակարգում ստեղծվել է «Արմկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունը:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Գրիգորյանը NEWS.am-ին ասաց, որ ներկայում նախարարությունը գեոստացիոնար ուղեծրային դիրքի իրավունքի գրանցման նպատակով համապատասխան միջազգային հայտ է ներկայացրել Հեռահաղորդակցության միջազգային միությանը (ՀՄՄ):

ՀՄՄ-ի կողմից ուղեծրային դիրքի իրավունքի գրանցման եւ հետազոտական աշխատանքների ավարտից հետո բանակցություններ կտարվեն արբանյակի նախագծման եւ կառուցման, ֆինանսավորման աղբյուրների եւ արբանյակի արձակման ժամկետների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ