Ֆիլադելֆիայում շենքի փլուզման հետեւանքով զոհվել է երկու մարդ, եւս 13-ը վիրավոր են: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Տեղի իշխանությունները հայտնում են, որ փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել:
Ականատեսները պատմում են, որ շենքի բեկորները սարսափելի դղրդյունով ընկել են հարեւան խանութի վրա, որտեղ այդ պահին բավական շատ գնորդներ են եղել: Հայտնի է, որ կառույցը վթարային էր, քաղաքային ծառայությունները այն ապամոնտաժելու համար մասնագետներ էին վարձել, որոնք վերջին շաբաթների ընթացքում զգուշորեն քանդում էին շենքը:
Չի բացառվում, որ աշխատանքների ժամանակ ինժեներները սխալվել էին իրենց հաշվարկներում եւ խիստ շատ էին թուլացրել կրող կոնստրուկցիաները: Հենց դա էլ կարող էր դառնալ ողբերգության պատճառ, հաղորդում է ՆՏՎ-ն:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ի առավոտյան, Ֆիլադելֆիայի կենտրոնում չորսհարկանի շենք էր փլուզվել: Ըստ ականատեսների` փլուզումից առաջ իրենք բարձր ձայն էին լսել:











