News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի պահպանողական կուսակցությունը կնշի խորհրդային ռեժիմի օրոք բռնադատվածների հիշատակի օրը:

Այս առթիվ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայ ժողովուրդը կոմունիստական ամբողջատիրության զոհասեղանին է դրել իր ամենանվիրական զավակներին՝ սկսած 1920թ. ձերբակալություններից ու ջարդերից մինչեւ անիծյալ համակարգի կործանումը՝ 1991թ. պանծալի սեպտեմբերի 21-ը: Տասնյակ հազարավոր հայորդիների ողբերգության այդ շղթան սկսվել է Հայաստանի խորհրդայնացման առաջին օրերից՝ ի դեմս Երեւանի բանտում եւ դեպի Բաքու աքսորի ճանապարհին կացնահարված ու գնդակահարված հայ մտավորականների ու սպաների, ուժգնացել 1930-ական թվականներին՝ չարենցատիպ ազգային սերուցքի ոչնչացմամբ, անընդմեջ շարունակվել մինչեւ 1980-ականներ, երբ կոմունիստական Հայաստանի վարչախումբը ռուսական բանտեր ու աքսորավայրեր էր քշում հայ ամենալուսավոր երիտասարդներին:

Պահպանողական կուսակցությունը, միանալով համաշխարհային հանրության կողմից կոմունիզմի եւ ֆաշիզմի դատապարտմանը, բռնադատվածների հիշատակման օրը՝ 2013թ. հունիսի 14-ին, ժամը 13:00-ին ՀՀ քաղաքացիներին առաջարկում է հավաքվել «Հաղթանակ» զբոսայգու մուտքի առջեւ, որի հարեւանությամբ տեղակայված բռնադատվածների հիշատակի կոթողի մոտ կմատուցվի հարգանքի տուրք՝ կոմունիզմի տասնյակ միլիոնավոր զոհերի հիշատակին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Türkçe
Տպել
Partner news