News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Մալաթիայի քաղաքապետարանի կողմից 2012-ի փետրվարի 2-ին հայկական գերեզմանատանը կառուցման փուլում գտնվող պահակատան եւ վերջին հրաժեշտի համար նախատեսված շենքերի ավերումից հետո դրանք կրկին վերանորոգվել են եւ հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել բացումը։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Մալաթիայի հայկական գերեզմանատան տարածքում վերակառուցված վերջին հրաժեշտի շենքի բացման արարողությանը մասնակցել են «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Վելի Աղբաբան, կուսակցության Մալաթիայի գրասենյակի նախագահ Նաջի Շավաթան, Շեյիլյուրթի քաղաքապետ Մեհմեթ Քավուքը, նահանգի մուֆթի Հաջը Յուսուֆ Գյուլը եւ մի շարք այլ պաշտոնյաներ եւ քաղաքացիներ։

Նշենք, որ 2012-ի փետրվարի 2-ին  Մալաթիայի քաղաքապետարանի հանձնարարությամբ քանդվել է Մալաթիայի հայերի գերեզմանոցում կառուցվող պահակատունն ու մատուռը։ Այս դեպքը բողոքի ալիք էր բարձրացրել Թուրքիայում եւ Թուրքիայից դուրս, որից հետո Մալաթիայի քաղաքապետը պնդել էր, թե շինությունները սխալմամբ են քանդել եւ խոստացել պետության հաշվին վերականգնել վնասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ