News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

38-ամյա  Ֆլորա Հ-ն անչափահաս դստեր հետ փորձել է «Երեւան Սիթի» խանութների ցանցից գողություն կատարել: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

38-ամյա  Ֆլորա Հ-ին եւ անչափահաս 17-ամյա  Ք Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով «Երեւան Սիթի» սուպերմարկետից փորձել են գաղտնի հափշտակել ընդհանուր 12 840 ՀՀ դրամ արժողության տղամարդու դեզադորանտ, սափրվելու փրփուր, բալզամ, կանացի դեզադորանտ, շամպուն, ատամի մածուկ, շամպուն, մանկական ատամի խոզանակ, օճառ, սակայն իրենց կամքից անկախ չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Քրեական գործ է հարուցվել 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ