News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի հայ համայնքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Եգիպտոսի գրասենյակի ղեկավար Պերճ Թերզյանը` անդրադառնալով Եգիպտոսում տիրող լարված իրավիճակին: 

Ըստ նրա` Եգիպտոսում իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Այսօր բախումներ են տեղի ունեցել պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ: Բախումներին միջամտել է երկրի բանակը», - պատմել է Պերճ Թերզյանը: Նա ընդգծել է, որ թեեւ Եգիպտոսում լարված իրադրություն է, հայ համայնքի անդամներին վտանգ չի սպառնում: Թերզյանը նաեւ նշել է, որ համայնքի անդամների կողմից երկիրը լքելու դեպք չի գրանցվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակը պաշտոնանկ էր արել նախագահին, ժամանակավորապես դադարեցրել Սահմանադրության գործունեությունը եւ երկրի Սահմանադրական դատարանի ղեկավար Ադլի Մանսուրին հանձնարարել անցումային շրջանում ստանձնել պետության ղեկավարի լիազրությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ