Կրասնոդարի երկրամասում Նովոսիբիրսկ-Ադլեր գնացքի` հուլիսի 7-ին ռելսերից ընկած հինգ վագոններից երեքը բարձրացվել են, հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ-ը: 

Քննությունը ճշտում է Կրասնոդարի երկրամասում ուղեւորատար գնացքի վագոնների` ռելսերից ընկնելու երկու հիմնական վարկածները. վագոնների կամ երկաթգծերի անսարքություն: Միաժամանակ, իրավապահ մարմինների աղբյուրները կարծում են, որ պատճառը կարող էր լինել երկաթգծերի անկանոնության հետեւանքով մեքենավարի  կտրուկ արգելակումը:

Ըստ վերջին տվյալների` հիվանդանոց է տեղափոխվել 13 մարդ, որոնց թվում հինգ երեխա կա: Բուժօգնության է դիմել 90 մարդ:

Մնացած 603 ուղեւորները չեն տուժել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նրանք այժմ Ադլերի ճանապարհին են,  նրանց տեղափոխում է Նովոսիբիրսկ-Ադլեր  հատուկ  կազմակերպված երթուղով գնացքը: Գնացքը պետք է ժամանի այսօր` ժ. 12:00-ին: