News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանն, այսօր՝ հուլիսի 30-ին, ծանր վիճակում շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

«Նաիրի» բժշկական կենտրոնում NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում: Այժմ Մարկ Սաղաթելյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է:

Մեր տեղեկություններով, նա այս գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012 թվականի հունիսի 22-ին, ժամը 01:30-ի սահմաններում, Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում վթարի էին ենթարկվել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ու հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել էին «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ապա` Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն: Այնուհետեւ Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել էին կոնք-ազդրային հոդը: Վթարի ենթարկվելու փաստի առթիվ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստված  նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ