News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Դիարբեքիրում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից բաղկացած քաղաքային խորհրդի կողմից ստեղծվել է Համատեղ ցավի հուշարձան, որը նվիրված է Թուրքիայի հանրապետությունից առաջ եւ հետո կոտորված հայերի, քրդերի, քաղդեացիների, հրեաների, ասորիների, եզդիների եւ մուսուլմանների հիշատակին:

Հուշարձանն իրենից ներկայացնում է վառվող կրակի մեջ նետված գիրք,իսկ գրքի մեջ արտասվող աչք: Մեկ տոննա քաշով, 3 մետր երկարությամբ եւ 2 մետր լայնությամբ հուշարձանի վրա հայերենով, թուրքերենով, քրդերենով, եբրայերենով, արաբերենով եւ անգլերենով գրված է. Ցավերը միավորեցինք, որ այլեւս չկրկնվեն:

Դիարբեքիրի Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, ում գլխավորությամբ ստեղծվել է հուշարձանը, հայտարարել է, թե տարածաշրջանում պատմության ընթացքում շատ ցավեր են եղել եւ բոլորի պարտքն է միավորել ցավերը`նման բաներ այլեւս թույլ չտալու համար:

Այսինքն, մենք մեր գիտակցության մեջ առերեսումից հետո այս հուշարձանով առերեսվում ենք պաշտոնապես: Դիմելու ենք խիղճ ունեցողներին, որ այսպես ապրել չենք ուզում եւ ուրիշներին ցավ պատճառել չենք ուզում: Այս հուշարձանի ստեծման որոշման հեղինակները տարբեր ազգերի եւ կրոնների ներկայացուցիչներ են: Մեր նպատակն է Դիարբեքիրը դարձնել ժողովուրդների եւ կրոնների այգի,-ասել է Աբդուլլահ Դեմիրբաշը`նշելով, որ հուշարձանի բացումը տեղի կունենա սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:

Ավելի վաղ Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը թուրքերենով եւ հայերենով հրատարակել է հայկական մի շարք հեքիաթներ, այդ թվում Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։ Դեմիրբաշի նախաձեռնությամբ նաեւ Դիարբեքիրը ներկայացնող տուրիստական ուղեցույցը տպագրվել է նաեւ հայերենով։  Սուրի շրջան մտնող ճանապարհների մոտ դրված ցուցանակների վրա կա նաեւ հայերենով գրված «Բարի եկաք» գրությունը:

Բացի այդ, Աբդուլլահ Դեմիրբաշը Դիարբեքիրում պարբերաբար կազմակերպում է հայերենի դասընթացներ, որին մասնակցում են թե իրենց բացահայտ հայ համարողները, թե ծպտյալ հայերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Ֆոտոռեպորտաժներ