News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դիրքորոշումը մահմեդական աշխարհում եւ հատկապես Մերձավոր Արեւելքում անցյալ շաբաթ եւս մեկ լուրջ քաղաքական հարված ստացավ, երբ Եգիպտոսի խոշորագույն անկախ օրաթերթ «Վետոյի» գլխավոր խմբագիր Էսսամ Քամելը սուր հոդված գրեց՝ քննադատելով հայերի ցեղասպանության հետ կապված Օսմանյան Թուրքիայի մութ անցյալը:  Քամելը քննադատել է Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության իրագործման փաստի շարունակական ժխտումը, ինչպես նաեւ նախկին Օսմանյան կայսրության մյուս ժողովուրդների նկատմամբ բազմաթիվ անարդարությունների ու գազանությունների իրականացման մեջ: Այդ մասին գրում է «USA Armenian Life Magazine»-ը:

Եգիպտական «Վետո» թերթի խմբագիրն իր մշտական սյունակում գրել է.« Եգիպտական կառավարությունը իրավունք ունի տատանվել թուրքական ուժերի կողմին հայերի զանգվածային սպանության փաստի ճանաչման շուրջ, հաշվի առնելով Անկարայի հրահրումները, եւ այն հանգամանքը, որ ճանաչումը բացասապես կանդրադառնա թուրք-եգիպտական հարաբերություններին: Եգիպտոսի տատանումը չի կանգնեցնի ինձ, որպեսզի ես ճանաչեմ ցեղասպանություն հանդիսացող զանգվածային սպանությունը, որին ենթարկվեց հայ ժողովուրդը Օսմանյան կայսրության օրոք:

Մեջբերելով հայտնի եգիպտացի պատմաբանին, դոկտոր Մոհամեդ Ռեֆաթ ալ-Իմամին, խմբագիրն ընդգծել է.«դոկտոր Ռեֆաթի խոսքով, հայերը այն ժողովուրդն էին, որին Օսմանյան կայսրություն անվանում էր «Միլեթ Սադիկա»(«Արդար համայնք»)երկրին ու սուլթանին իր չեզոքության ու հավատարմության համար: Բայց, չնայած այդ ամենին, նրանք ամենա հետապնդվող խումբն էին, որ ողջ պատմության ընթացքում ենթարկվում էր ցեղասպանության իրավունքների համար պայքարի պատճառով: Եգիպտական ասացվածքի համաձայն «Նիհայաթ հեդմաթ էլ-գազ ալկա», «ոչ միայն մեկ ողբերկագան դրվագ, այլ նաեւ անվերջ տեղահանումների շղթա բաժին հասավ հայերին»,- հայերը մեկ անգամ չէ, որ կոտորվեցին, նրանց փողոցներում թալանում էին, ծեծի ենթարկում, սպանում, այնպես, ինչպես ոչ մեկի ողջ Օսմանյան կայսրությունում»:

Երեւում է, հայերի ցեղասպանությունը ճանաչող Էսամ Քամելի մեկնաբանությունը հայտնվել է այն ժամանակ, երբ Եգիպտոսում ավելանում են հրապարակային քննարկումները, եւ արագ ձեւավորվում է ազգային համաձայնություն՝ հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ