News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 25-ից 28-ը Լեռնային Ղարաբաղ այցելած ռուսաստանցի հասարակական գործիչների պատվիրակությունն օգոստոսի 29-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիր (ֆոտոռեպորտաժ): Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել եւ այցելել Ցեղասպանության թանգարան:

Նշենք, ԼՂՀ այցը կայացել էր մոսկովյան «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության նախաձեռնությամբ: Օգոստոսի 28-ի երեկոյան պատվիրակության անդամները ժամանել էին Հայաստան.  Այցի շրջանակում հանդիպումներ եւ միջոցառումներ են նախատեսվում Երեւանում, որոնց ընթացքում կներկայացվեն հայկական կողմի դիրքորոշումները միջազգային եւ տարածաշրջանային գերակա հարցերում:

Հիշեցնենք, խմբի կազմում ընդգրկված են Ren-TV հեռուստաալիքի «Աշխարհի գաղտնիքները» հաղորդման հեղինակ եւ վարող Աննա Չամպանը, Ռուսաստանի Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, հասարակական գործիչ, իրավապաշտպան Սերգեյ Կարնաուխովը, «Ռուսսկի ռեպորտյոր» ամսագրի, DairyNews գործակալության թղթակից Ալեքսանդրա Ռիժկովան եւ ուրիշներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ