News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 8-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում Ցեղասպանությունից 98 տարի անց տեղի ունեցավ 4-րդ պատարագը, որն անցավ առանց միջադեպերի եւ ջերմ մթնոլորտում (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես Վանից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Աղթամարի Սուրբ Խաչի պատարագն այս տարի աչքի է ընկել հայաստանցիների ակտիվությամբ: Այս տարի հայաստանցիներից հետ չէին ընկել նաեւ Թուրքիայի տարբեր հատվածներից ժամանած հայերը, այդ թվում Սասունից, Մուշից, Դիարբեքիրից եւ Ստամբուլից:

Մուշից ժամանած հայերից մեկն իր հետ արկղերով Մուշի խաղող էր բերել եւ հյուրասիրում էր հայ ուխտավորներին:

Պատարագը ղեկավարող Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը հայտնեց, որ 100 տարի անց Աղթամարում տեղի կունենա մկրտություն: Պատարագի ավարտին մկրտվեցին Ստամբուլում ապրող եւ արմատներին վերադարձող մեկ ընտանիքի անդամներ եւ Հայաստանից 5 հոգի, այդ թվում 8-ամյա Վանը:

Պատարագին ներկա էին Հայաստանի հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ, Ադանայում ԱՄՆ հյուպատոս Ջոն Էսպինոզան, Վանի քաղաքապետը, Գեւաշի քաղաքապետը, Վանից ընտրված պատգամավորներից Նազմի Գյուրը, թուրք հայտնի կինոգործիչ Քադիր Ինանըրը եւ այլ հայտնի պաշտոնյաներ եւ գործիչներ:

Պատարագի սկսվելուց ժամեր առաջ Աղթամար կղզում եւ կղզի տանող նավահանգիստներում ոստիկանության ուժերը սկսել էին անվտանգության միջոցառումները:  Պատարագի ժամանակ Վանա լճում հերթապահում էին ոստիկանության մոտորանավակները, իսկ երկքնից հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուղղաթիռները: Կղզում էին գտնվում արտակարգ իրավիչակների նախարարության փրկարար ջոկատները եւ շտապօգնության աշխատակիցները:

Կղզում գտնվող անվտանգության աշխատակիցները պնդում էին, որ պատարագի պահին կղզում գտնվել է 3 հազարին մոտ քաղաքացի, իսկ օրվա ընթացքում կղզի այցելողների թիվն ավելի շատ գրանցվել:

Նշենք, որ Թուրքիայի կառավարության միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչը 2007–ին վերանորոգվել է եւ բացվել է այցելությունների համար որպես թանգարան: Այնուհետ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը՝ Աղթամարի Սուրբ Խաչում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: 2010-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, թե արդեն կա Սուրբ Խաչում պատարագ իրականացնելու եւ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Պատարագի անցկացման օր նշանակվեց սեպտեմբերի երկրորդ կիրակի:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 915-921 թվականներին կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։ Տաճարի արտաքին պատերը զարդարված են 6 հորիզոնական շարք կազմող զարդաքանդակներով, որոնք չեն խախտում պատերի հարթությունը։ Զարդաքանդակները ստեղծելիս Մանվելը հաշվի է առել հնարավոր դիտանկյունները և տարբեր ժամերի լուսավորությունը։ Պատերից մեկի վրա Գագիկ Արծրունու դիմաքանդակն է, կողքին՝ ողջ հասակով Քրիստոսը, որին արքան պարզում է եկեղեցու մանրակերտը։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ