News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետարանի մոտից բողոքի ակցիա անող ակտիվիստներից 8-ի նկատմամբ «վարչական բերում» է կիրառվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության  լրատվական ծառայությունից:

Նրանց տարել են ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ Վարչական իրավախախտման մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը) արձանագրություն է կազմվել: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, առավոտյան 10։00-ից Երեւանի քաղաքապետարանի առջեւ հավաքվել են մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր պահանջում են Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու «Երեւանտրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը: Քաղաքապետարանի առջեւ իրավիճակը լարված էր, ակտիվիստները փորձում էին մտնել քաղաքապետարանի շենք, որպեսզի մասնակցեն ավագանու նիստին, բայց ոստիկանները փակել են քաղաքապետարանի մուտքը եւ նրանց թույլ չեն տալիս բարձրանալ աստիճաններով։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ