News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանը Հայաստանին լրացուցիչ 16 միլիոն դոլար դրամաշնորհ կտրամադրի: Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանի հանդիպման ժամանակ, ՉԺՀ Դալիան քաղաքում:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Չինաստանի  վարչապետը ողջունելով հյուրին՝ շնորհակալություն է հայտնել Դալիանի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար: «Վերջին անգամ մենք հանդիպել էինք Շանհայ էքսպոյի շրջանակներում եւ ուրախ եմ կրկին Ձեզ Չինաստանում տեսնելու համար»,- նշել է Չինաստանի վարչապետը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ՀՀ վարչապետն անդրադարձել է երկկողմ հարաբերություններին. «Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է եւ վստահ եմ, որ հարաբերություններն էլ ավելի են խորանալու։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Չինաստանին Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ իր հավասարակշռված դիրքորոշման համար։ Ուրախ եմ նաեւ, որ վերջին տարիներին մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով խորանում են։ Այս տեսակետից կարեւոր է նաեւ Հայաստանում Կոնֆուցիոսի կենտրոնի գոյությունը, որը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։ Մենք ցանկանում ենք, որ Կոնֆուցիոսի կենտրոնը մասնաճյուղեր բացի նաեւ Հայաստանի մարզերում։ Կարեւոր է նաեւ, որ Հայաստանում կառուցվելու է չինական դպրոցը։ Շնորհակալ ենք Չինաստանի կառավարությանը, որ ամեն տարի ավելացնում է Չինաստանի տարբեր բուհերում կրթություն ստացող հայ ուսանողների քանակը,  ինչպես նաեւ այն օգնության համար, որ Չինաստանը մշտապես մեզ տրամադրում է՝ Երեւան քաղաքի ավտոբուսներ, շտապօգնության մեքենաներ եւ տարբեր սարքավորումներ»։

«Տեղյակ եմ, որ եւ՛ անձամբ Դուք, եւ՛ հայ ժողովուրդը շատ եք կարեւորում չինական մշակույթը: Այդ առումով մենք պատրաստ ենք ձեր ուսանողների թվաքանակը Չինաստանի բուհերում ավելացնել, ինչպես նաեւ ընդլայնել Կոնֆուցիոսի կենտրոնի գործունեությունը»,- նշել է Չինաստանի վարչապետ Լի Կեցիանը։

«Մենք պատրաստ ենք մեր քաղաքացիներին, որպես տուրիստներ ուղղորդել, որպեսզի նրանք այցելեն Հայաստան, ծանոթանան Ձեր երկրին: Աշխատանքներ կտարվեն չինական ներդրումները Հայաստանում ավելացնելու ուղղությամբ: Մենք նաեւ պատրաստ ենք Հայաստանից դեպի չինական շուկա ներմուծել տարբեր ապրանքներ։ Բացի Հայաստանում ներդրումներ անելուց, մենք ցանկանում ենք չինական շուկայում տեսնել հայկական կոնյակ, ոսկերչական իրեր եւ թանկարժեք քարեր։ Հայաստանն ու Չինաստանը բարեկամ երկրներ են, եւ մենք չափազանց ուրախ ենք, որ դուք այստեղ եք մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին՝  այսպես կոչված ամառային Դավոսին։ Հաշվի առնելով այս հանգամանքը, եւ ի նշան մեր երկրների ընկերական հարաբերությունների՝ մենք որոշում ենք կայացրել, Հայաստանի կառավարությանը լրացուցիչ հարյուր միլիոն յուանի (շուրջ 16 միլիոնի դոլար) անհատույց ֆինանսական օգնություն տրամադրել համատեղ ծրագրերի իրականացման համար։ (2013 թվականի համար ՉԺՀ կառավարությունը Հայաստանի Հանրապետությանն արդեն իսկ տրամադրել էր շուրջ 11 միլիոն դոլարի դրամաշնորհ անհատույց տեխնիկական օգնության ծրագրի շրջանակներում։ Այդ գումարի հիմնական մասը տրամադրել է Երեւանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարությանը, իսկ մյուս մասով Հայաստանը մաքսային ծառայության համար ձեռք է բերել մաքսային զննման շարժական սարք (սկաներ))

Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի դիրքորոշումն այն է, որ կողմերը կարողանան զսպված ձեւով եւ բանակցություններով հասնեն լուծման եւ, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»- նշել է Չինաստանի վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ