News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ժամանակն է մտածել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գերմանական ընկերությունների հետ համագործակցություն ծավալելու մասին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ գերմանական «Ալպտելկո» ընկերության ներկայացուցիչները:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ գերմանական մի քանի ընկերություն, մասնավորապես  «Ալպտելկո» ընկերությունը հետաքրքրված են Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտով:

«Ալպտելկո» ընկերության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունը ճարտարագիտական ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության ոլորտում՝ դրանք համապատասխանեցնելով հաճախորդների պահանջներին, բիզնես գործընթացներին եւ ծրագրերին: Իր գործունեության ընթացքում ընկերությունը շեշտը դնում է տվյալների հաղորդման, ինտերնետ արձանագրության (IP), արբանյակային եւ անլար կապի լուծումների վրա:

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ ուրախ է, որ հեռահաղորդակցության ոլորտում Գերմանիայի հետ կան համագործակցության հնարավորություններ:

«Մենք պատրաստ ենք ոչ միայն կապի, այլեւ նախարարությանն առնչվող մյուս ոլորտներում եւս համագործակցել»,-ընդգծել է նախարարը:

Ռայներ Մորելը հետաքրքրվել է նաեւ Հայաստանի արբանյակային ծրագրին առնչվող մանրամասներով: Նախարարը նշել է, որ ստեղծվել է «Արմկոսմոս» ընկերությունը, եւ ծրագրի հետ կապված՝ առայժմ ընթանում են բանակցություններ:

Դեսպանը հույս է հայտնել, որ գերմանական ընկերությունները եւս հետաքրքրություն կցուցաբերեն Հայաստանի արբանյակային ծրագրի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ