News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա Ֆոն Կրամոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու մասին Եվրախորհրդարանի որոշման հետ։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու մասին Եվրախորհրդարանի որոշումը։ Հուսով ենք՝ Եվրախորհրդարանի առաքելությունը կնպաստի, որպեսզի ժողովրդավար ընդդիմությունը կարողանա մրցակցել ընտրություններում եւ դուրս չմղվի։

Մենք քննադատում ենք Ադրբեջանի կառավարությանը՝ ընտրական գործընթացից ժողովրդավար ընդդիմության թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովին դուրս թողնելու համար», - ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է Turan-ը:

Այնուհետեւ պատգամավորը նշել է, որ «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակն անհանգստացնում է»: Այսպես, իշխանություններն արգելում են ազատ եւ խաղաղ հանրահավաքները: Պատգամավորը նաեւ քննադատության է ենթարկել պաշտոնական Բաքվին՝ ընդդիմադիր քաղաքական ակտիվիստներին հետապնդելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ