News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան եւ կարճատեւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել բուհի ղեկավար անձնակազմի հետ: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նախարարին ներկայացրել է տնտեսագիտական համալսարանում ուսումնական տարվա մեկնարկի, ինչպես նաեւ հաշվետվություն ամռան ընթացքում իրականացված վերանորոգման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:

Խորհրդակցությունից հետո նախարարը ռեկտորի ուղեկցությամբ շրջել է բուհի տեխնիկական նոր վերազինմամբ ապահովված լսարաններում, զրուցել ուսանողների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով:Նախարարին ներկայացվել է նաեւ ՀՊՏՀ նորաբաց գիտահետազոտական կենտրոնը, որի վերանորոգման աշխատանքները արդեն ավարտական փուլում են եւ կահավորման ավարտից հետո կգործի:

Դեռեւս օգոստոսին, ՀՊՏՀ-ում  տեղի ունեցած ՀՀ ԿԳ նախարարի եւ ուսխորհուրդների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ուսանողները բարձրացրել էին ուսանողական ճաշարանների մատչելիութան հարցը: Տնտեսագիտականի ռեկտորն այն ժամանակ խոստացել էր, որ սեպտեմների 1-ից համալսարանում կգործի նոր վերանորոգված ճաշարան՝  համեմատաբար մատչելի գնացուցակով: Ռեկտորն ու ՀՀ ԿԳ նախարարն այցելել են նաեւ  տնտեսագիտական համալսարանի նորաբաց ճաշարան, հետաքրքրվել ուսանողներից՝  գոհ են արդյոք սննդի  որակից եւ գներից:

Տպել
Ամենաշատ