News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլի Բուլղարիայի հավաքականի մարզչական շտաբը կողմնորոշվել է, թե քանի լեգեոնականներ են ժամանելու Երեւան՝ մասնակցելու Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղին:

Բուլղարիայի թիմի կազմում Երեւան կմեկնեն 10 լեգեոնականներ՝ Նիկոլայ Միխայլով («Վերոնա», Իտալիա), Իվան Իվանով («Բազել», Շվեյցարիա), Պավել Վիդանով («Զագլեբյե», Լեհաստան), Պյոտր Զանեւ («Ամկար», Ռուսաստան), Գեորգի Միլանով (ԲԿՄԱ, Ռուսաստան), Ստանիսլավ Մանոլեւ (ՊՍՎ, Հոլանդիա), Ալեքսանդր Տոնեւ («Աստոն Վիլա», Անգլիա), Իվելին Պոպով («Կուբան», Ռուսաստան), Սպաս Դելեւ («Լաս Պալմաս», Իսպանիա), Դիմիտար Ռանգելով («Լյուցերն», Շվեյցարիա), հաղորդում է sportal.bg-ը:

Հայաստան – Բուլղարիա խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանի Հանրապետական ստադիոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ