News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում շարունակվում են հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների բազմակողմանի նախապտարաստական աշխատանքները: Մյուս բոլոր միջոցների թվում են սոցիոլոգիական հարցումները, որոնք ուղղված են հիմնական թեկանծու գործող նախագահ Իլհամ Ալիեւի «հաղթանակի» հիմքեր ստեղծելուն:

Ինչպես հաղորդում է AПA-ն, Հանրային կարծիքի հետազոտման եվրոպական կենտրոնը (the European Centre for Survey Research, UK), 2013 թ.-ի սեպտեմբերի 11-16-ը Ադրբեջանում համընդհանուր հասարակական հարցում է անցկացրել:  Հարցումներին մասնակցել է 42 բնակավայրերից 18 տարեկանից բարձր 1550 բնակիչ: Հարցումն անցկացվել է դեմ առ դեմ հարցազրույցի միջոցով(face-to-face), հարցվածների բնակության է վայրի հիման վրա, ստանդարտ հարցաթերթերով:  Հարաբերական սխալը կազմում է 3 տոկոսից ոչ ավել:

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ադրբեջանի քաղաքացիները «Ժողովրդավարություն» հասկացությունը հիմնականում ընկալում են որպես կարծիքների բազմազանություն (48 տոկոս), ազատ եւ արդար ընտրություններ (36.6 տոկոս), մարդու իրավունքներ ու ազատություններ (30.3 տոկոս): Այնուհետեւ այնպիսի սկզբունքներ են, ինչպիսիք են ժողովրդական իշխանության, անձնական ազատության եւ արժանապատվության, օրենքի գերակայություն (յուրաքանչյուրը մոտ 21 տոկոս): Ժողովրդավարության տարրերից Ադրբեջանի համար առավել կարեւոր նրանք համարում են բոլորի հավասարությունը օրենքի առջեւ, խոսքի եւ մամուլի ազատությունը, մրցունակ ու արդար ընտրություններ: Ընդհանուր առմամբ, ժողովրդավարության դրությունը Ադրբեջանում գնահատվել դրական: Բնակչության մոտ երկու երրորդը գոհ է երկրում  ժողովրդավարության կարգավիճակից: Նրանք համապատասխան հարցին պատասխանել են, «այո, բավարարում է» կամ «հիմնականում բավարարում է»:

Հայտնի էր դարձել, որ հարցվածների ներուժը այս ընտրություններում (խոսքը նրանց մասին է, ովքեր մասնակցելու են ընտրություններին), բավականին բարձր է (ավելի քան 82 տոկոս): Սակայն փորձը ցույց է տալիս, որ սովորաբար այդ թիվն արդյունքում չի պահպանվում(ԿԸՀ - ի տվյալներով վերջին ընտրությունների քվեարկել էր 70 տոկոսը):

Հարցման արդյունքների համաձայն, ձայների մեծամասնություն ձեռք է բերել Ադրբեջանի գործող նախագահը: Թեեւ, բավական քանակության հարցվողները պատասխանել են, որ չեն մասնակցի ընտրություններին(11.8 տոկոս), իսկ 3.3 տոկոսը դեռ չի կողմնորոշվել իրենց ընտրության մեջ, 7.9 տոկոսը չի պատասխանել հարցին, ( եւ դա բնական է, քանի որ հետազոտության ժամանակ ընտրությունների քարոզարշավը դեռ նոր էր սկսվել): Մեկ այլ հետաքրքիր փաստ. 2.9 տոկոսը ասել է, որ որեւէ թեկնածուի օգտին չի քվեարկելու:

Հարցումը ցույց է տվել, որ մասնակիցների 88,7 տոկոսը իրենց ձայնը կտան գործող նախագահ, ԵնիԱդրբեջան կուսակցության թեկնածու Իլհամ Ալիեւին: Սպասվում է, որ Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի ներկայացուցիչ Ջամիլ Հասանլին կստանա քվեների 0,6 տոկոսը, անկախ թեկնածու Զախիդ Օրուջը եւ «Ումիդ» կուսակցության ներկայացուցիչ Իբգալ Ագազադեն 0,3-ական տոկոսը, Հուդրաթ Հասանգուլիեւը(Միացյալ Ադրբեջանի ազգային ճակատի կուսակցություն) եւ Իլյաս Իսմայիլովը(«Ադալեթ» կուսակցություն) 0,2-ական տոկոսը: Ֆարաջ Գուլիեւը(Ազգային վերածնունդ կուսակցություն) եւ Արազ Ալիզադեն(Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) 0,1-ական տոկոս: Այլ կերպ ասած նախընտրական մրցարշավում Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւի հաղթանակի հնարավորություներն ավելի շատ են, քան այլ թեկնածուներինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ