News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Օրենքով գող Արմեն Ղազարյանը, ով նաեւ Դեդ Հասանի աթոռի հավակնորդներից է, Պզո մականունը ստացել է իր փոքրամարմին լինելու պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեական թեմաներով գրող Սերգեյ Գալոյանը:

Նրա խոսքով՝ նա իր մականունն ստացել է դեռ փոքր տարիքից, քանի որ իր փոքրամարմին լինելու հետ մեկտեղ նաեւ շատ ճարպիկ է եղել, թե մարմնով, թե մտքով եւ դեռ փոքր տարիքից  շատ հարցեր է լուծել: « Այսինքն` փոքրամարմին լինելով մեծ գործեր է արել ու դրանից էլ անունը մնացել է Պզո: Այսինքն` պստո»,- նշեց Սերգեյ Գալոյանը:

Հիշեցնենք, որ Դեդ Հասանի աթոռի հավակնորդներից են Արմեն Ղազարյանը` «Պզոն» եւ Զաքարի Քալաշովը` «Շաքրո մոլոդոյ»-ը: Վերջինս առաջիկայում կազատվի իսպանական բանտից եւ հոկտեմբերին  կորոշվի, թե ով կփոխարինի Դեդ Հասանին: Իսկ Արմեն Ղազարյանն օրերս է ազատվել բանտարկությունից:

Տպել
Ամենաշատ