News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն կոչ է արել Ադրբեջանի նախագահի արդար եւ թափանցիկ ընտրություններ ապահովել եւ բռնություն ու սպառնալիքներ թույլ չտալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի մամուլի քարտուղար Մարի Հարֆը:

ԱՄՆ-ն Ադրբեջանի պաշտոնատար անձանց կոչ է անում ապահովել այնպիսի հիմնարար իրավունքներ, ինչպիսին է ազատ  արտահայտման եւ հավաքների անցկացման իրավունքը:

 «Մենք անհանգստացած ենք հոկտեմբերի 4-ին լրագրողների վրա հարձակման կապակցությամբ: Ընտրություններից հետո ԱՄՆ-ն  այս շաբաթվա վերջին գնահատական կտա ընտրական գործընթացին», - մամուլի քարտուղարի խոսքերն է փոխանցում contact.az-ը:

Հարցին, թե արդյոք Ադրբեջանի իշխանությունն ապահովում է ընտրությունների ազատությունը, նա պատասխանել է, որ այդ առթիվ արդեն մի քանի զեկույցներ եղել են. «Դրանցից մեկը ԵԱՀԿ զեկույցն եր, որում խոսվել էր մարդու իրավունքների խախտման փաստերի մասին: Կարծում եմ՝ այդ զեկույցն արտահայտում է քարոզարշավի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ