Հոկտեմբերի 10-ին Փոլ Մաքքարթնին անակնկալ համերգ է կազմակերպել Նյու Յորքի Թայմս սքվերում: Միջոցառումը Twitter-ում ներկայացվել էր սկսվելուց մեկ ժամ առաջ: Երաժշտի էջում տեղադրվել էր նաեւ վեբ տեսախցիկի հղում, որն ուղիղ եթերով հեռարձակում էր ապահովում:
Մինչեւ վերջին րոպեն գաղտնի պահվող ելույթն սկսվել էր կեսօրին եւ շարունակվել 15 րոպե: Երաժիշտը կատարել էր իր նոր «New» ձայնասկավառակի երգերից, հայտնում է «lenta.ru»-ն` վկայակոչելով Reuters-ը:
Սա Մաքքարթնիի արդեն երկրորդ անակնկալ համերգն է ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում:
Հոկտեմբերի 9-ին երաժիշտն անսպասելի ելույթ էր ունեցել Նյու Յորքի Ֆրենկ Սինատրայի անվան Արվեստների դպրոցում:
«New» ձայնասկավառակը պետք է թողարկվի հոկտեմբերի 14-ին: Այն ներառում է 12 օրիգինալ կատարում:











