News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հերթական տեղեկություն է հայտնվել, որ հայկական պատմական եկեղեցին որպես ախոռ են օգտագործում։ Այս անգամ նման դեպք հայտնի է դարձել Ուրֆա նահանգի Գերմուշ գյուղում։

Թուրքական Urfabugun.com կայքի փոխանցմամբ՝ Գերմուշ գյուղում գտնվող եկեղեցին թեեւ գրանցված է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության պատմական ժառանգության ցանկում եւ ունի 3 լեզվով ծանուցողական տախտակ, այնուամենայնիվ այն որպես ախոռ են օգտագործում։

Կայքում նշվում է, որ Գերմուշ գյուղը, որտեղ հայեր են ապրել, մշտապես ենթարկվում է գանձ որոնողների հարձակումներին։ Գյուղի տարբեր հատվածներում մշտապես գաղտնի փոսեր են անում՝ հայերի թաքցրած «գանձերը» հայտնաբերելու հույսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ