Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում բռնկված ուժեղ անտառային հրդեհները հոկտոմբերի 17-ին մոտեցել են մարաքաղաք Սիդնեյին։ Սա ամենալուրջ հրդեհն է նահանգում վերջին տասնամյակում:

Ինչպես հաղորդում է USA Today-ը` Սիդնեյի տարածաշրջանում 31 հրդեհ դեռ անկառավարելի է, իսկ 90 հրդեհներ պարզապես «կուլ են տվել» բազմաթիվ տներ և համատարած ավերածություններ պատճառել:

Նոր Հարավային Ուելս Նահանգի վարչապետ Բարիի Օ՝ Ֆարելը SBS-ին հայտնել է, որ հարյուրավոր տներ են այրվել, և հրաշք կլինի, եթե մարդկային զոհեր չլինեն:

Ամբողջ տարածաշրջանում հազարավոր հրշեջներ են պայքարում 100-ավոր հրդեհների դեմ: