Հնդկաստանում  հրդեհվել է ուղեւորատար ավտոբուս, զոհվել է 40 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ի առավոտյան: Ավտոբուսը Հնդկաստանի հարավային Բանգալոր քաղաքից գնում էր դեպի Հայդարաբադ: Այն բախվել էր բենզատարին եւ բռնկվել:

NDTV-ն հայտնում է, որ վարորդը փորձել էր վազանց կատաչել եւ բախվել էր ցիստերնին` տեղի ժամանակով  05.00-ին  (03.30` Երեւանի ժամանակով): Ցիստերնի բռնկվելու հետեւանքով հրդեհ էր սկսվել: Միջադեպը տեղի է ունեցել Անդհրա-Պրադեշ նահանգում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավտոբուսում վթարի պահին 49 ուղեւոր է գտնվել, որոնց մեծ մասը քնած են եղել:  Ըստ նախնական տվյալների` միայն չորսին է հաջողվել կոտրել ապակիները եւ դուրս գալ ավտոբոսից, մինչ  հրդեհի բռնկվելը: Ավտոբուսը պատկանել է  Jabbar Travels զբոսաշրջային ընկերությանը: