News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը Ազատության հրապարակից Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթը» սկսելուց առաջ իր հագից հանել է զրահաբաճկոնը, հագցրել որդուն՝ Շահեն Հարությունյանին, եւ ասել, որ ինքը գնում է մեռնելու, իսկ որդին պետք է մնա և շարունակի իր գործը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Շանթ Հարությունյանին, նաեւ նրա որդուն եւ երկու տասնյակից ավելի ակտիվիստների ոստիկանները բախումների ընթացքում նոյեմբերի 5-ին բերման են ենթարկել նախ Մաշտոցի պողոտայից, ավելի ուշ նաեւ Ազատության հրապարակից։

Բախումը սկսվել է, երբ Շանթ Հարությունյանին ոստիկաններն արգելել են փողոցն անցնել ոչ երթեւեկելի հատվածով։ Մաշտոցի պողոտայում մի քանի րոպե պայթյուններ են լսվել, տարածքը պատվել է ծխով։ Ակտիվիստները հայտարարում են, որ բախումները հրահրել են սադրիչները։

Ոստիկանությունը հայտարարել է, որ բախումներում ոստիկան է դանակահարվել։ Այս պահին Ազատության հրապարակը դատարկ է։ Ոստիկանները փակել են Մաշտոցի պողոտայի այն հատվածը, որտեղ պայթուցիկներ էին նետվել եւ փորձաքննություն են անցկացնում։ Ակտիվիստները գնացել են ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, ուր տարել են Շանթ Հարությունյանին։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ