News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Երեւանի ՁՊՎ-ում չեն տրամադրում օրենքով նախատեսված ձերբակալվածների տեսակցությունները: Այս մասին նշվում է ՀՀ ոստիկանության Դիտորդական խմբի տարածած հայտարարության մեջ:

Դրանում, մասնավորապես, ասվում է, որ նոյեմբերի 06-ին, մոտ ժամը 08.30-ի սահմաններում, Դիտորդական խումբը այցելություն էր կատարել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  ձերբակալվածներին պահելու վայր: Դիտորդական խումբը իր այցելության ընթացքում հանդիպել էր ՁՊՎ-ում պահող ձերբակալված ակտիվիստների հետ  եւուսումնասիրել նրանց անձնական գործերը:

Արդյունքում` ՁՊՎ-ում պահվող ոչ մի անձի անձնական գործում վարույթն իրականացնող մարմնի կողմից նրանց տեսակցությունների եւ հեռախոսազանգերի վերաբերյալ ոչ մի արգելանք չի արձանագրվել:

ՁՊՎ-ում պահվող Ա. Մխիթարյանի եւ Ա. Մարտիրոսյանի մայրն ու քույրը ցանկություն էին հայտնել տեսակցել իրենց հարազատներին, բայց ոստիկանները նրանց մեկնաբանել էին, որ վարույթն իրականացնող մարմնից պետք է թույլտվություն ստանան, նրանց տեսակցություն թույլ տալու համար: Միաժամանակ ավելացնենք, որ ՁՊՎ-ում պահվող մի քանի անձանց նույնպես չեն տրամադրում տեսակցություն:

Նշենք, որ նշված հիմնախնդիրը կանոնակարգվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին»ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով . «Ձերբակալված եւ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, իսկ կալանավորված անձանց` նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներիեւայլ անձանց հետ, տրամադրվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Ձերբակալված անձանց չի տրամադրվում տեսակցություն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ: Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներիեւայլ անձանց հետ կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին»:

Ավելին Դիտորդական խումբը, երբ պարզաբանում խնդրեց ՁՊՎ-ի վարչակազմից, հայտնեցին, որ բանավոր հարահանգավորում է եղել, որ տեսակցություններ չտրամադրեն: Համապատասխան արգելանքի որոշումները վարույթն իրականացնող մարմնի կողմից մոտ ժամանակներս կներկայացնեն ՁՊՎ:

Դիտորդական խումբը գտնում է, որ տեսակցություն չտրամադրելով նշված անձանց, խախտում են թե՛ նրանց եւ թե՛ նրանց հարազատների իրավունքները եւ գործողությունները կատարվում են նրանց կամայական մեկնաբանություններով, որովհետեւ արգելանքի վերաբերյալ որոշումները կանխավ պետք է լիներ ձերբակալվածների անձնական գործերում»,- ասված է հայտարարության մեջ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ