News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 21-ին, ժամը 18։10 ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու փաստաբանի միջնորդությունը (ֆոտոռեպորտաժ

Դատարանը խոստացել է երեք օրվա ընթացքում հրապարակել որոշման հիմնավորումը։ Այս մասին դատարանի առջեւ հավաքված՝ դերասանին սատարելու եկած քաղաքացիներին տեղեկացրեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

Հավաքվածները որոշմանն արձագանքեցին՝ «ամոթ, ամոթ» վանկարկումներով։

Ավելի վաղ փաստաբանը հույս էր հայտնել, որ դատավորը չի մերժի միջնորդությունը՝ հաշվի առնելով իրենց բերած փաստարկներն այն մասին, որ առաջին ատյանի դատարանի կայացրած կալանքի որոշումը Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի որեւէ հիմք չի պարունակում, նաեւ 10 հազարից ավելի  երաշխավորող ստորագրությունները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, եւ գտնվում է «Քանկոր» սիրտ-անոթային բժշկության կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից սրտի հետ կապված գանգատների պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ