News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ երիտասարդությունը ժողովրդին ավելի մեծ օգուտ կտա, եթե պայքարի ոչ թե տրանսպորտի ուղեվարձի թանկացման, այլ սեռական փոքրամասնությունների դեմ։ Այս մասին NEWS.am-ի  թղթակցին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

«Տրանսպորտի ուղեվարձի համար ակտիվիստների պայքարը ես աննպատակ չէի անվանի: Սակայն դա հատվածական պայքար է, գլոբալ չէ: Տրանսպորտի հարցը լուծելու համար կան տրանսպորտի բնագավառի փորձառու մասնագետներ: Ես ողջունում եմ գլոբալ պայքարը` հանուն ազգի ապագայի: Եվ միանշանակ աջակցում եմ մեր երիտասարդության այն խմբերին, որոնք պայքարում են սեռական փոքրամասնությունների դեմ:  Այստեղ երիտասարդությունը կարող է մեծ ներդրում ունենալ», – հայտարարել է Սահակյանը:

Նա հավելել է, որ տրանսպորտի հարցը պետք է լուծվի փաստարկներով: «Հասարակությունը երկու մասի է բաժանվել: Ինչ-որ մեկն ասում է` սակագինը պետք է բարձրացվի, մյուսն էլ հավատում է, թե այն բարձր է: Հարցի լուծումը պարզ է: Քաղաքապետարանը մի քանի անգամ 100 դրամ սակագնով երթուղիների մրցույթ էր հայտարարել: Ոչ ոք դրանց չէր մասնակցել: Թող ակտիվիստները միասին որեւէ ազատ երթուղի վերցնեն եւ ապացուցեն, որ մարդկանց կարելի է տեղափոխել ոչ թե 150, այլ 60 կամ 80 դրամով: Փող չկա՞: Կարող են բանկից վերցնել: Սակայն նրանցից ոչ ոք ոչ մի նման բան չի ձեռնարկում», – հայտարարել է Սահակյանը:  Դա չի վերացնում սոցիալական արտոնությունների հնարավորությունը ուսանողների կամ թոշակառուների համար, հավելել է նա: «Կարելի է սակագինը տարբերակել ըստ ժամերի. պիկ ժամերին` էժան,  մնացած ժամանակ` թանկ», – հավելել է Սահակյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերից Երեւանի քաղաքապետի գումարած հանձնաժողովը ներքաղաքային   տրանսպորտի սակագնի քննարկումներն է սկսել, սակայն մինչ օրս քաղաքապետարանը հրավիրել է ընդամենը երկու նիստ, իսկ եզրակացությունն այդպես էլ չի տրվել:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ