News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 16-րդ հեռուստամարաթոնի ժամանակ  արձանագրվել է 22 միլիոն 661 հազար 372 դոլար նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:

Հիմնադրամի պաշտոնական կայքում ներկայացված է «Հեռուստամարաթոն 2013»-ի հանգանակությունների նախնական բացվածքը` ըստ երկրների.

Ռուսաստան` 12 350 000 ԱՄՆ դոլար

ԱՄՆ Արեւմտյան շրջան (Լոս Անջելես)` 2 000 000 ԱՄՆ դոլար

Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Հունաստան, Բելգիա /Համաեվրոպական հեռախոսամարաթոն/` 1 984 000 ԱՄՆ դոլար

Հայաստան` 1 648 372 ԱՄՆ դոլար

Շվեյցարիա /անհատ-բարերար/` 1 200 000 ԱՄՆ դոլար

Արցախ` 1 000 000 ԱՄՆ դոլար

ԱՄՆ Արեւելյան շրջան (Նյու Յորք)` 1 000 000 ԱՄՆ դոլար

Արգենտինա` 700 000 ԱՄՆ դոլար

Տորոնտո` (Կանադա) 225 000 ԱՄՆ դոլար

Բրազիլիա` 170 000 ԱՄՆ դոլար

Մոնրեալ (Կանադա)` 120 000 ԱՄՆ դոլար

Մեծ Բրիտանիա` 100 000 ԱՄՆ դոլար

Լիբանան` 94 000 ԱՄՆ դոլար

Իրան` 60 000 ԱՄՆ դոլար

Ավստրիա` 10 000 ԱՄՆ դոլար

Այս տարի հեռուստամարաթոնը անցկացվել է «Դեպի Արցախ» խորագրով, հանգանակված գումարն ուղղվելու է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Վարդենիս - Մարտակերտ 116 կիլոմետրանոց ավտոճանապարհի շինարարությանը:

Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում հանգանակվել էր 21 միլիոն 422 հազար 477 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ