News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակից մեկնարկած՝ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված Հայ ազգային կոգրեսի երթին, որին միացել էին Հայաստանում իրավունքների ոտնահարման դեմ պայքարող տարբեր խմբեր, քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանը բարձրացրել էր ԼԳԲՏ համայնքի ծիածանագույն դրոշը։

Սա զայրացրեց կին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին եւ երթի մյուս մասնակիցներին։ Սկզբում Սուսաննա Մարգարյանը փորձում էր համոզել Լալա Ասլիկյանին իջեցնել դրոշը՝ ասելով, որ այն «հարիր չէ հայ ազգին», բայց քննարկումը վերածվեց վիրավորանքներով ու հայհոյախառն վիճաբանության։

«Հերիք ա, ձեր աղանդները տարեք ձեր տունը ցույց տվեք, թարգեք էսի»,- վրդովված ասաց կին ազատամարտիկը։

ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանները իրենց դիրքորոշումը հիմնավորում էին ասելով, որ ինչ կողմնորոշում էլ ունենա մարդը, դա նրա իրավունքն է ու «ինքը մաքուր հայ ա»։

Տպել
Ամենաշատ