News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկնքում առաջին անգամ կթռչեն «Ռուսական վիտյազները»: NEWS.am-ի թղթակցին «Ռուսհամագործակցության» մամուլի ծառայության պետ Լիանա Ազոյանը հայտնեց, որ հունվարի 10-ին, ժամը 14.00-ին «Էրեբունի» ռազմական օդանավակայանից կմեկնարկի Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «Ռուսական վիտյազներ» ավիացիոն խմբի բացառիկ ավիացուցադրությունը:

Նախորդ տարվա դեկտեմբերին ՌԴ կառավարության որոշմամբ «Ռուսական վիտյազները» կմասնակցեն Բահրեյնի ավիասրահում կայանալիք միջազգային ավիաշոուին:

Մերձմոսկովյան Կուբինկիից Սու-27-ի թռիչքը նախատեսվում է ժ. 10.01-ին՝  Երեւանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում միջանկյալ կանգառով: Այստեղ օդանավերը կլիցքավորվեն, եւ բացառիկ ավիաշոու կցուցադրվի, որը հետո կներկայացվի Բահրեյնի ավիասրահում: 

Բարձրագույն պիլոտաժի «Ռուսական վիտյազներ» խումբը ստեղծվել է 1991թ. ապրիլի 5-ին։  Այն խմբակային եւ միայնակ պիլոտաժ է իրականացնում բազմաթիրախ բարձրմանեւրային Սու-27Պ եւ Սու-27ՈՒԲ կործանիչներով: Խումբը  ռուսական եւ արտասահմանյան բազմաթիվ ավիասրահների  մշտական մասնակիցներից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ