News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գերմանիայում գործունեություն ծավալող «Ընդդեմ ցեղասպանության» միությունը քննադատության է ենթարկել  KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ, PKK-ի անվանափոխված տարբերակ-խմբ) կին համանախագահ Բեսե Հոզաթին։ եսե Հոզաթը հայտարարել էր, թե հայերը եւ հույները Թուրքիայում զուգահեռ պետություն ունեն եւ խանգարում են Թուրքիայի ժողովրդարացմանը:

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ «Ընդդեմ ցեղասպանության» միությունը քննադատական հայտարարություն է հրապարակել ուղղված Բեսե Հոզաթին։ Հայտարարության մեջ նշվել է, թե ցեղասպանության ենթարկվածները քրդերի անկախությանը արգելք չեն։ «Քուրդ ժողովրդի անկախության իրական արգելքը ցեղասպանության ենթարկվածներից ձեր երեւակայությամբ ստեղծված «զուգահեռ պետությունը» չէ, այլ ցեղասպանության մեջ մեղավոր Թուրքիայի հանրապետությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ  որ Բեսե Հոզաթը ասել է, թե Թուրքիայում պաշտոնական պետությունից բացի կան նաեւ զուգահեռ պետություններ՝ օրինակ բերելով, որ Գյուլենի շարժումը զուգահեռ պետություն է։ «Հրեական լոբին, ազգայնական հայերը եւ հույները նման մեկական զուգահեռ պետություններ են։ Նման զուգահեռ պետությունները միմյանց հետ կապի մեջ են եւ շահեր ունեն միմյանցից։ Զուգահեռ պետությունները չունեն պաշտոնական եւ սահմանադրական իրավունքներ, ինչպես երեւում է չունեն նաեւ զորք, բայց ունեն կազմակերպված եւ ուժեղ կառույց»,-ասել է քուրդ կին զինյալը՝ պնդելով, թե այդ զուգահեռ պետությունները  Թուրքիայում ժողովրդավարություն հաստատմանը խանգարում են։

Բեսե Հոզաթին խիստ քննադատության են ենթարկել թուրք եւ քուրդ մտավորականներ, «Ակոս» պարբերականի խմբագիրները, Taraf պարբերականի հայ լրագրող Հայկո Բաղդատը, T24.com.tr կայքը եւ HDP-ի համանախագահները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ