News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը


Նույնասեռականների դրոշի պատճառով դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ կազմակերպված բողոք-երթի ժամանակ առաջացած ծեծկռտուքի գործով մեղադրյալ չկա: Այս մասին այսօր` հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայազնի» ներկայացուցիչ Արմեն Աղայանը:

«Այս գործը անհեթեթ է, ծիծաղելի իրավիճակ է, Արմեն Մկրտչյանի հետ առերեսման ժամանակ փոխեցին ցուցմունքը` ասելով, որ իրենց ծեծած տղայի անունն էլ է Արմեն, բայց բոյով է ու կարմիր կուրտկայով է եղել: Նախաքննությունը շարունակվում է, բայց մեղադրյալ չկա»,- ասաց Արմեն Աղայանը:

Արմեն Աղայանը պատմեց, որ դեկտեմբերի 2-ին կազմակերպիչներով հստակ որոշել էին կազմակերպություններ ներկայացնող դրոշներ չբերել. «Հրապարակում զգուշացրինք ծիածանագույն դրոշակը հանել, բայց Ամիրյան փողոցում նորից այն հայտնվեց, մենք արդեն մոտեցանք եւ վիճաբանություն սկսվեց, բայց մենք չենք խփել: Ուղղակի որոշում կայացրինք հեռանալ, բայց չհասցրինք. ոստիկանները սկսեցին ձերբակալել մեզ բոլորիս»: 

ԼԳԲՏ ակտիվիստները ոստիկանությունում «Հայազն» կուսակցության դեմ հաղորդում են տվել այն մասին, որ «Հայազնի» երկու անդամները կոտրել են իրենց ակնոցները: «Ծեծելու փաստ են բերել, բայց հարվածներ չեն եղել: Անհեթեթ է Ամիրյան փողոցում օրը ցերեկով ծեծկռտուք անելը»,- ասաց կուսակցության անդամ Վահե Մելքոնյանը:

Արմեն Աղայանն էլ նշեց, որ այս կերպ փորձում են եվրոպական կառույցներում իրենց ներկայացնել ֆաշիստներ. «Էդ մարդկանց համար մեզ հետ խնդիր ունենալը օրակարգային է դարձել: Արդեն մի քանի անգամ հայտարարել են, որ մենք ֆաշիստներ ենք: Նրանց հրահանգել են այդպես անել»:

Տպել
Partner news