News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Զորակն» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել: Դրանում, մասնավորապես, ասվում է. ««Զորակնը» չի զբաղվում քաղաքականությամբ եւ չի պատրաստվում ներքաշվել քաղաքական խաղերի մեջ։ Մեր աշխատանքի ոլորտներն են, օրինակ՝ սպորտի զարգացումը մարզերում, սահմանամերձ գոտու եւ ազատագրված տարածքի զարգացումը։ Հիմնադրամի կանոնադրական նպատակներին եւ գործունեությանը կարելի է ծանոթանալ հիմնադրամի պաշտոնական կայքում՝ եւ Ֆեյսբուքյան էջում՝: Քանի որ հիմնադրամի մասին անտեղի եւ կեղծ տեղեկությունների տարածումը խնդիրներ է առաջացրել որոշ դոնորների հետ, ինչը նաեւ նյութական վնասներ է պատճառել, «Զորակնին», մենք ստիպված ենք դիմել համապատասխան միջոցների բոլոր մեղավորներին իրավական պատասխանատվության ենթարկելու եւ նրանցից հատուցում ստանալու համար։ «Զորակն» հիմնադրամը երբեւէ ֆինանսավորում կամ ուղղորդում չի ստացել որեւէ պետական (կամ կուսակցական) կառույցի կողմից։ Հիմնադրամի կանոնադրական նպատակների շրջանակներում մենք պատրաստ ենք համագործակցել (եւ հնարավորության դեպքում կհամագործակցենք) բոլոր այն թե´ պետական, թե´ ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաեւ անհատների հետ, ովքեր կարեւորում են հիմնադրամի կանոնադրության մեջ նշված նպատակները»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Հայազն» կուսակցության մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Կարեն Վրթանեսյանին պատկանող եւ նախագահականից ֆինանսավորվող «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին` պատճառելով 13 սմ խորությամբ վերք եւ կտրելով արյունատար անոթը:

«Իրականում, Կարեն Վրթանեսյանի գլխավորած խմբի հիմնական թիրախներն էին «Հայազնի» անդամներ Դավիթ Խոսրովյանը եւ Արմեն Մկրտչյանը: Գրիգոր Ամիրյանը տուժել է այն բանից հետո, երբ տեսնելով իր ընկերոջ` Դավիթ Խոսրովյանի վրա հարձակվող Հովհաննես Հարությունյանին, կանխել է այդ հարձակումը»,- հայտարարել էր կուսակցությունը:

Տպել
Ամենաշատ